Մեքենայի խուզարկությամբ 500 գրամ մեթամֆետամին է հայտնաբերվել
Փետրվարի 21-ին Ազգային անվտանգույթան ծառայության Երևանի քաղաքային վարչությունում տեղեկություն էր ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի 24-ամյա մի բնակիչ խմբի կազմում զբաղվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ: Այս մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը։
Ոստիկանություն է ստացվեցլ հավաստի տեղեկություն, որ երիտասարդը Արենի բնակավայրի ճանապարհին է և թմրամիջոց է տեղափոխում Երևան:
Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Արենի բնակավայրի վարչական տարածքում Արմավիրի մարզի Արաքս գյուղի 24 և 28, նաև՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի 17 տարեկան երեք բնակիչները հայտնաբերվեցին, հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ 28-ամյա երիտասարդի «Օպել»-ը տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվեց էլեկտրահարող սարք:
Պարզվել է, որ «Օպել»-ի շարժիչի ծածկոցի տակ փաթեթ կա, որի մեջ թմրամիջոց է, որը պատկանում է 24-ամյա երիտասարդին:
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական. վարույթի շրջանակներում կատարվել է մեքենայի խուզարկություն։ Շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 500 գրամ սպիտակ բյուրեղանման զանգված. փորձաքննությամբ պարզվել է, որ այն մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է։
Հայտնաբերվել են նաև դանակ, կաթուցիչ՝ մոխրացած հետքերով և մետաղական լար կտրելու համար նախատեսված գործիք:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։
Մեկնաբանել