HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք․ այն զգացվել է Շիրակի մարզում

Փետրվարի 28-ին` տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 43.33⁰ աշխարհագրական կոորդինատներով, Թուրքիա՝ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Անիպեմզա և Ջրափի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter