HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երկրորդ հանդիպումը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երկրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Պլատֆորմը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) և միջազգային ֆինանսական հաստատությունները՝ նպաստելու Հայաստանում ներդրումներին՝ խթանելով կայուն զարգացումը և տնտեսական աճը՝ ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի և Հայաստանի համար դրա ուղենիշների համատեքստում:

Հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային կարևոր ներդրումները՝ միտված Հայաստանի հաղորդակցային ուղիների, էներգետիկ դիվերսիֆիկացման  և փախստականների համար բնակարանային ծրագրերի բարելավմանը։ Մասնակիցները ամփոփել են տարբեր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպիսիք են՝ Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցը և Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը՝ կապելով այն «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հետ: Կողմերը միասին բացահայտել են տեխնիկական և ֆինանսական խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել, այդ ծրագրերը ժամանակին և արդյունավետ իրականացնելու նպատակով: Հետագա գործողությունները և հաջորդ քայլերի կոնկրետ ժամանակացույցը նույնպես համաձայնեցվել են շահագրգիռ կողմերի միջև՝ ՏՆՊ ներդրումների արագ իրականացումն ապահովելու համար:

Հանդիպումն ամփոփվել է հարթակի համատեքստում շարունակական համագործակցության և Հայաստանում հետագա ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման հանձնառությամբ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter