HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՉԻ». Հիշիր քո թշնամիներին

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով' Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը այս ընթացքում զբաղված է ոչ միայն Պուտինի հետ, ըստ «Ռեգնումի», փաստորեն չեղած հանդիպման մանրամասները նկարագրելով, այլև ինքնապաշտպանության կազմակերպմամբ:

Ըստ որոշ աղբյուրների' գրասենյակը ուսումնասիրում և վերլուծում է ժամանակին ԱԱԾ-ի կատարած այն բոլոր գաղտնի նյութերը (կամ, այլ կերպ ասած, զբաղված է քաղաքական շանտաժով), որոնք կարող են օգտագործվել ներկայումս Սերժ Սարգսյանի շուրջ հայտնված քաղաքական գործիչների դեմ:

Վիկտոր Դալլաքյանի աղմկահարույց հայտարարության հայտնվելը համացանցում առաջին փորձարկումն էր: Սակայն, ըստ ամենայնի, այդ գնդակը թիրախին չկպավ. 2003 թվականին հնչած հայտարարությանը Սերժն ըմբռնումով մոտեցավ, և ակնկալված արդյունքը չեղավ:

Ընդհանրապես, ձախողված ձեռնարկում է այս կարգի «կոմպրոմատները» գործի դնելը, քանի որ եթե Սերժ Սարգսյանը առաջնորդվի երբևէ իրեն քննադատողներին մերժելու սկզբունքով, ապա համարյա մենակ կմնա: Ինչո՞ւ միայն Դալլաքյանը. այս դեպքում Սերժ Սարգսյանը պետք է պատժեր բոլոր «հաճախորդներին»' Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ, պետք է քամահրանքով վերաբերվեր Վազգեն Մանուկյանին, ոչ թե կարգեր Հանրային խորհրդի նախագահ:

Էլ չենք խոսում հարազատ ՀՀԿ-ականների մասին. Գալուստ Սահակյանն իր մերձակա շրջապատով բոցաշունչ հակասերժականների թեժ տասնյակում էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter