
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հարավարևելյան 1-3 մ/վ, մարտի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։
Մայրաքաղաքում մարտի 2-ի ցերեկը, 3-5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի երեկոյան ժաներին, 7-ին սպասվում է անձրև։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել