HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Ռուսաստանը սպասում է պատասխանի. Սերգեյ Լավրով

Վերջին օրերին Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ի հասցեին հնչեցված քննադատություններին այսօր անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ժամանակն է, որ Հայաստանը որոշի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել է նա։ 

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վերանայելու մասին օրերս խոսել էին Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը փետրվարի 28-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին դե ֆակտո սառեցված է, և եթե պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ կսառեցվի։

Ալեն Սիմոնյանն էլ փետրվարի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այն անվտանգային համակարգը, որն ունի Հայաստանն այսօր, չի գործում, դրա համար է, որ Հայաստանն այլընտրանքներ է փնտրում։ «Մեկ տասնյակից ավելի դեպքերով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում»,- հայտարարել էր նա։

ՀՀ իշխանությունների ծայրահեղ բացասական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ ակնհայտ է։ Սակայն կոնկրետ գործողություններ անելու հարցում Փաշինյանի կառավարությունը չի շտապում։ Մինչև այժմ նրանց դժգոհությունը կառույցի նկատմամբ դրսևորվել է միայն հայտարարություններով և միջոցառումներին չմասնակցելով։ Իսկ Ռուսաստանին կարծես հոգնեցրել է այս անորոշությունը, և նա Հայաստանից հստակ պատասխան է ակնկալում։

«Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք որոշեն, թե ինչպես են ուզում շարունակել ապրել և ինչպես են ուզում փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում՝ ներառյալ ՀԱՊԿ-ը»,- այսօր ասել է Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումն ամփոփող ասուլիսի ժամանակ։ 

«Ռուսաստանը սպասում է պատասխանի»,- հավելել է Լավրովը։

Լուսանկարը՝ english.almayadeen.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter