HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բնապահպանության նախկին նախարարն ու ընտանիքի անդամները հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել Գյուղատնտեսության, Բնապահպանության նախկին նախարար, Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին ու ընտանիքի անդամներին պատկանող գույքի առնչությամբ: Կազմվել է ամփոփագիր և նախկին նախարարին, կնոջը, դստերն ու որդուն հրավիրել են դատախազություն, որպեսզի ծանոթանան գործի նյութերին:

2024թ. փետրվարի վերջից արգելանք է դրվել նաև «ԹԵԳԱԱՐ» ՍՊԸ-ում Արամայիս Գրիգորյանի ունեցած 50% սեփականության վրա, ինչպես նաև «Գրիգորյան Գրուպ» գինու գործարանի ամբողջ գույքի վրա, քանի որ Արամայիս Գրիգորյանը միակ սեփականատերն է: Մարտի 1-ին էլ արգելանք է դրվել «Կովկաս» առևտրի տուն ՍՊԸ-ում նախկին նախարարին պատկանող 33% սեփականության վրա՝ արգելելով Արամայիս Գրիգորյանին «ընկերության 33% բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել»։

Ուշագրավն այն է, որ արգելանք է դրվել նաև «Մխչյանի» գինու, կոնյակի գործարան ՍՊԸ-ի վրա, որի միակ սեփականատերը եղել է Ա. Գրիգորյանը: Մինչդեռ այս ՍՊԸ-ն դեռևս 2017թ․-ի դեկտեմբերի 30-ին լուծարվել է:

Քանի որ ենթադրյալ ապօրինի գույքի գործով անցնում է նաև Արամայիս Գրիգորյանի որդին՝ Թեմուր Գրիգորյանը, և կինը՝ Ալիսա Գրիգորյանը, արգելանք է դրվել նաև նրանց պատկանող «Արարատյան ավտոկայարան» և «Ալինե» ՍՊԸ-ների վրա՝ յուրաքանչյուրը 50%-ի չափով:

Իրավաբանական անձանց պետական ռեսգիստրում Արամայիս Գրիգորյանի դստեր անունով ընկերություն գրանցված չէ:

Նշենք, որ երկու գերատեսչության նախարար, մարզպետ նշանակվելուց բացի Արամայիս Գրիգորյանը եղել է նաև Ազգային ժողովի պատգամավոր: Իսկ մինչ պետական պաշտոն զբաղեցնելը եղել է Ավշարի գինու գործարանի տնօրենը:

Լուսանկարը՝ 168.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter