OpenAI-ը արհեստական բանականություն կմշակի մարդանման ռոբոտների համար
ChatGPT չաթբոտը ստեղծած OpenAI ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել Figure AI ստարտափի հետ՝ մարդանման ռոբոտների համար հաջորդ սերնդի արհեստական բանականության (AI) մոդելներ մշակելու համար։ Այս մասին հայտնել է Figure AI ընկերությունը՝ նշելով 675 միլիոն դոլար ներդրումների մասին։ Ներդրողների ցանկում են Microsoft-ը, OpenAI-ը, NVIDIA-ն, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և այլն։
«Մենք միշտ պլանավորել ենք վերադառնալ ռոբոտաշինությանը և Figure-ի հետ ճանապարհ ենք տեսնում՝ բացահայտելու, թե ինչի կարող են հասնել մարդանման ռոբոտները: Հիացած ենք Figure-ի գրանցած առաջընթացով և անհամբեր սպասում ենք համագործակցությանը՝ բացելու նոր հնարավորություններ և տեսնելու, թե ինչպես ռոբոտները կարող են օգնել առօրյա կյանքում»,- ասել է OpenAI-ի արտադրանքի և գործընկերության փոխնախագահ Փիթեր Վելինդերը:
Նախորդ ամիս Figure AI-ը հրապարակել էր մի տեսանյութը, որտեղ Figure-01 ռոբոտը սուրճ է պատրաստում: Ստարտափի հիմնադիր և գործադիր տնօրեն Բրեթ Ադքոքի խոսքով՝ ռոբոտը դա սովորել է 10 ժամում՝ դիտելով, թե ինչպես են մարդիկ անում դա։
Just last week Figure 01 learned how to make coffee using an end-to-end AI system
— Figure (@Figure_robot) January 18, 2024
We are excited to be introducing industry leading AI to the automotive sectorpic.twitter.com/DNAZWnaYK3
Ընկերությունը նշում է, որ ռոբոտը սովորել է ուղղել սեփական սխալները, և հաջորդ քայլը OpenAI-ի հետ մեքենայական ուսուցման սահմաններն ընդլայնելն է լինելու։
Կարդացե՛ք նաև․
Մեկնաբանել