HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում մարտի 3-ի ցերեկը, 4-ի և 6-ի գիշերը, 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, 7-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի ցերեկը, 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Մայրաքաղաքում մարտի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter