
Կանխվել է «Վանաձոր» ՔԿՀ-ում արգելված իրերի ներթափանցումը
Փետրվարի 29-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․Հ․-ին։ Այս մասին հայտնում է ՔԾ հանրային կապերի բաժինը։
«Արդյունքում՝ վերջինիս հագի կոշիկների մեջ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և USB լարեր։
Քաղաքացի Գ․Հ․-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել