HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրօգտագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում «Հասմիկ Կուրղինյան Պետրոսի» Ա/Ձ-ին պատկանող ձկնաբուծարանում կատարած ստուգման ընթացքում պարզել են, որ ապօրինի խորքային հորից իրականացվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

«Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter