HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ASUS-ը ներկայացրեց ROG Zephyrus G16–ը՝ նոր սերնդի խաղային նոթբուքը

Վճարովի բովանդակություն

Նորարարություներն ու արտադրողկանությունը նոթբուք արտադրողների միջև մրցավազքի շարժիչ ուժն են: Խաղային սարքեր արտադրող ընկերությունները մշտապես հաղթահարում են հնարավորի սահմանները՝ մոդելները բարելավելու համար օգտագործելով արհեստական բանականության տեխնոլոգիաները:

Խաղային նոթբուքերը մշտապես կատարելագործող ASUS ընկերությունը 2024 թվականի սկզբին ներկայացրեց նոր  ROG Zephyrus G16-ը, որը գեյմերների կողմից այդքան սիրված ROG սերիայի մոդել է։

Այս հոդվածում մենք կուսումնասիրենք, թե ինչ թարմացումներ են առաջարկում արտադրողները՝ համեմատած 2023 թվականի մոդելների հետ, և արդյոք գերբարակ նոթբուքը կարող է բավականաչափ հզոր լինել խաղեր խաղալու և դիզայներական բարդ առաջադրանքներ կատարելու համար:

Նոր տեխնոլոգիաները և արհեստական բանականության օգտագործումը

Ամեն տարի խաղային նոթբուքերը դառնում են ավելի բարակ՝ միաժամանակ բարելավելով աշխատանքը։ ASUS-ը ներկայացնում է նորագույն տեխնոլոգիաներ՝ բարելավելու ձեր խաղային փորձը: Դիտարկենք ROG Zephyrus G16-ի փոփոխությունները՝ ըստ հիմնական պարամետրերի։

Պրոցեսորի փոխարինումը Intel Core™ Ultra 9 185H-ի

Ժամանակակից խաղերը պահանջում են հզոր նոութբուք՝ բազմաֆունկցիոնալ աջակցությամբ և բարձր արտադրողկանությամբ: Սա թույլ է տալիս հանգիստ կատարել առաջադրանքները, օրինակ՝ ձայնագրել տեսանյութեր,օգտագործել չաթը կամ գործարկել ծրագրեր ֆոնային ռեժիմում:

2023 թվականի վերջին Intel-ը ներկայացրեց Meteor Lake ընտանիքին պատկանող նոր՝ նեյրոչիպերով հագեցած Core Ultra պրոցեսորները։ Խուսափելով տեխնիկական տերմինաբանությունից՝ ասենք, որ նոր չիպերը պատասխանատու են արհեստական բանականության աշխատանքի համար, բեռնաթափում են պրոցեսորը և գրաֆիկան՝ միաժամանակ քիչ էներգիա ծախսելով։ Այսպիսով, նոր ROG Zephyrus G16-ն մաքսիմալ կոնֆիգուրացիայում հագեցած է Intel Core™ Ultra 9 185H-ով՝ 16 միջուկով և 11 TOP արտադրողկանությամբ արհեստական բանականության ալգորիթմներով:

Դեռևս NVIDIA GeForce RTX գրաֆիկական քարտ

Կոնֆիգուրացիայից կախված՝ այս մոդելի նոթբուքերն ունեն ժամանակակից լավագույն գրաֆիկական քարտերից մեկը՝ NVIDIA GeForce RTX 4090-ը (կան 4070 և 4080 քարտերով կոնֆիգուրացիաներ): Վերջին տեխնոլոգիաներից նոթբուքն աջակցում է նաև NVIDIA-ի Omniverse® պլատֆորմին՝ գրաֆիկա ստեղծելու և խմբագրելու, ինչպես նաև համատեղ խաղերի և խաղացողների միջև բովանդակության փոխանակման համար: Այն աջակցում է նաև Stable Diffusion նեյրոնային ցանցին՝ պատկերներ ստեղծելու համար, որն աշխատում է անմիջապես ձեր համակարգչի վրա առանց ամպային ծառայություններից օգտվելուց:

Թարմացված սարքն հագեցած է վերջին գրաֆիկական տեխնոլոգիայով՝ ճառագայթների ծրում, հզորության բարձր սահմանաչափով և DLSS 3.5 AI-ի ընդլայնմամբ: Այսինքն՝ նեյրոնային ցանցը գեներացնում է կադրեր և բարելավում պատկերի որակը ճառագայթների ծրումով խաղերում։

Ինչպես արդեն նշել ենք, ROG Zephyrus-ը նախատեսված է նաև կրեատիվ գաղափարները կյանքի կոչելու համար: Այդ իսկ պատճառով դրա վրա աշխատելիս կարող եք օգտագործել հավելվածներ NVIDIA Studio հարթակի միջոցով, քանի որ արհեստական բանականության վրա հիմնված պլատֆորմի դրայվերներն ապահովում են գերիրատեսական պատկերներ։

Առաջին անգամ OLED էկրանը ROG խաղային սարքում

Ինչ վերաբերում է էկրանին, ապա արդիականացումն ակնհայտ է․ սա առաջին ROG խաղային նոթբուքն է OLED էկրանով։ Առաջին հերթին մենք նշում ենք, որ նման էկրաններն ունեն պատկերի բարձր որակ․ 2.5K կետայնության և 240 Հց թարմացման արագության շնորհիվ խաղացողները ստանում են հստակ, իրական պատկերներ:

Եվ, իհարկե, ցածր արձագանքման ժամանակը կազմում է ընդամենը 0,2 միլիվայրկյան, որի շնորհիվ փոփոխությունները ակնթարթորեն ցուցադրվում են էկրանին առանց մշուշման կամ ուշացման: NVIDIA G-SYNC տեխնոլոգիան ապահովում է հարթ խաղային ընթացք նույնիսկ արագ փոփոխվող կադրերի արագության դեպքում և օգնում է նվազեցնել արձագանքման հետաձգումը: Այս դեպքում խաղի կերպարներին կառավարելը դառնում է ավելի ճշգրիտ։

Այս բոլոր տեխնոլոգիաները շատ կարևոր են նաև բովանդակությունը խմբագրելիս: Dolby Vision-ի միջոցով դուք կարող եք հասնել վառ, ավելի հարուստ կադրերի՝ ավելացված ցայտագունությամբ և գերազանց գույնի վերարտադրմամբ:

Հովացումն, ինչպես միշտ, բարձր մակարդակի վրա է

Արդյունավետ հովացման համակարգը ոչ միայն բարելավում է արտադրողականությունը: Սա երկարաժամկետ ներդրում է, քանի որ պատշաճ հովացումը մեծացնում է ինչպես բաղադրիչների, այնպես էլ նոթբուքի կյանքը՝ նվազեցնելով վնասվելու վտանգը:

Հովացման համակարգը ներառում է երկու կամ երեք Arc Flow 2 օդափոխիչ (կախված կոնֆիգուրացիայից) և հեղուկ մետաղյա ինտերֆեյս կենտրոնական պրոցեսորի համար: Օդափոխիչները ներծծում են ավելի շատ օդ, ավելացնելով օդի հոսքը և միաժամանակ նվազեցնելով էներգիայի սպառումը 16%-ով, իսկ լրացուցիչ երրորդ օդափոխիչը ուղղում է օդը դեպի դուրս: RTX 4090 և RTX 4080 գրաֆիկական քարտերով տարբերակները նույնպես հագեցած են գոլորշիացման խցիկով: Այս բոլոր լուծումները նախատեսված են հզոր բաղադրիչներից ջերմությունն արդյունավետ հեռացնելու համար՝ թույլ տալով նոթբուքին աշխատել առանց գերտաքացման:

Նոր դիզայներական լուծում

Արտադրողներն ամբողջությամբ թարմացրել են նոթբուքի դիզայնը՝ հստակ շեշտը դնելով ունիվերսալության վրա: Նոր տեսք և փայլատ մակերես ստանալու համար սարքն անցել է մշակման ութ փուլ։ Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է և զուսպ՝ բարձրակարգ ալյումինե ձուլվածքից պատրաստած էլեգանտ սպիտակ կամ մուգ մոխրագույն կորպուս: Միակ զարդարանքը անկյունագծային լուսային գիծն է՝ տարբեր անիմացիոն ռեժիմներով։

Նախորդ մոդելների համեմատ, սարքը հագեցած է ավելի մեծ ստեղներով և էրգոնոմիկ թաչփադով: Նոթբուքն առանձնանում է ROG խաղային սարքերին հատուկ ստեղների Aura LED հետին լուսավորությամբ՝ տարբեր վիզուալ էֆեկտներով։

Պրեմիում դիզայնի և արտադրողականության հետ մեկտեղ նոթբուքն էլ ավելի կոմպակտ է դարձել՝ 1,49 սմ հաստությամբ: Սա լիովին փոխում է խաղային նոթբուքի գաղափարը: Այն կշռում է ընդամենը 1,95 կգ, եթե հագեցած է ամենահզոր RTX 4080/90 վիդեո քարտով, իսկ ավելի քիչ հզորության վիդեո քարտերի դեպքում (RTX 4070/60) նույնիսկ ավելի քիչ՝ 1,85 կգ։

Շարժունակությունն ապահովում է նաև 90 Վտ-ժ հզորությամբ մարտկոցը։ Բացի դրանից, նոթբուքն ամբողջությամբ լիցքավորվում է 2 ժամից շուտ և արագ միանում է անլար ցանցերին Wi-Fi 6E կարգավորիչի շնորհիվ։

Ու՞մ համար է հարմար նոր ROG Zephyrus G16 2024-ը

ROG-ի նորույթը նորարարական տեխնոլոգիաների, հզորության և ոճային դիզայնի համադրություն է: Չնայած այն նրան, որ առաջին հայացքից ROG-ը դիտվում է բացառապես որպես խաղային սարքերի ապրանքանիշ, այս նոթբուքը, անկասկած, ունիվերսալ է:

Նախ և առաջ այն կգնահատեն գեյմերները։ Հզոր Intel Core Ultra պրոցեսորով, NVIDIA GeForce RTX 4090 գրաֆիկայով և վերջին խաղային տեխնոլոգիաների աջակցությամբ՝ այն ապահովում է արտադրողականության և գրաֆիկայի ամենաբարձր մակարդակը՝ ամենախստապահանջ խաղերն առավելագույն պարամետրերով գործարկելու համար: Բացի դրանից, նոր էկրան տեղադրելու որոշումը ASUS խաղային նոութբուքերը տեղափոխում է հաջորդ մակարդակ՝ դարձնելով ROG Zephyrus G16-ը գրեթե իդեալական սարք խաղերի և մուլտիմեդիայի համար։

Երկրորդը, տեսահոլովակների ստեղծողներ, խմբագիրներ, նկարիչներ և դիզայներներ են: OLED էկրանով, ավելի մեծ ցայտագունությամբ, պայծառությամբ և գունային գամմայի տեխնոլոգիաներով հագեցած նոթբուքը իդեալական է տեսանյութերի խմբագրման, պատկերների մշակման և այլ ստեղծագործական առաջադրանքների համար, որոնք պահանջում են ճշգրիտ և բարձրորակ պատկերներ:

Եթե օգտատիրոջ համար կարևոր է ոչ միայն արտադրողականությունը, այլև շարժունակությունը, ROG Zephyrus G16-ը համատեղում է այս բոլոր հատկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter