
ԱԺ-ն չի քննարկի «Հարսնաքարի» հարցը
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովը առաջիկայում չի պատրաստվում քննարկել «Հարսնաքարի» դեպքն ու գործի քննության առթիվ քննարկում կազմակերպել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանը, ով չնայած մանդատը վայր դնելու մասին իր հայտարարությանը, շարունակում է մնալ պատգամավոր, այս հանձնաժողովի անդամ է: Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժել է «Հարսանքարի» դեպքի գործով իրավապահների հետ ԱԺ-ում հանդիպում կազմակերպելու եւ հասարակությանը հուզող հարցերով նրանց դիմելու ԱԺ չորս խմբակցությունների' ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, Ժառանգության եւ ԲՀԿ-ի առաջարկը:
Ավելի մանրամասն՝ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել