Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ Ալ-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:
ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:
Նիկոլ Փաշինյանը կայցելի Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կկայանա հանդիպում եգիպտացի գործարարների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել