HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մթնոլորտը կարող է սրվել. ԲՀԿ-ն պատասխանել է «Պալաչին»

Կիսակրիմինալ գործարարները չկարողանալով կառավարել իրենց բիզնեսները փորձում են մեղադրել բարեգործական հիմնադրամին: Այն 40 վարորդները, որոնք ստիպողաբար գործադուլ են անում, որևէ կապ չունեն գծի տերերի նեղ անձնական շահերի կամ բիզնես ապաշնորհության հետ: Ի դեպ, քիչ առաջ ինձ հետ կապվել են մի քանի տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներ («Տիգրան» ՍՊԸ, «ՎԱԳ-Տրանս» ՍՊԸ , «Գալակտիկա» ՍՊԸ),  որոնք պատրաստակամություն են հայտնել ավելի լավ պայմաններով աշխատանքի ընդունել նրանց բոլորին: Այնպես որ վարորդների հարցը նույնպես փակված է:

Խնդիրը պետք է ճիշտ ներկայացնել. մի կողմում վատ գործարար է, մյուս կողմում` հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք ամեն օր օգտվում են բարեգործական հիմնադրամի «անվճար երթուղիներ» ծրագրից: Ես խոսել եմ տեղի բնակչության հետ, մարդկանց մոտ տրամադրությունները լարված են, եթե այս խնդիրը շարունակվի արհեստականորեն սրվել, ապա կարող են անցանկալի զարգացումներ լինել:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից մեր երկրում օգտվում են տասնյակ հազարավոր մարդիկ: Հիմնադրամը շարունակելու է իր ծրագրերը բոլոր ուղղություններով` սոցիալական, գիտական, կրթական, մշակութային և այլն: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ մոտ մեկ ամիս առաջ Գ. Ծառուկյանը հայտարարել էր, որ բարեգործությանն ուղղվող գումարները առաջիկայում կրկնապատկվելու են:

Էլինար Վարդանյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Մեկնաբանություններ (2)

Լուսվա
Կարող ենք դատական ծախսերի համար դիմել
GALUST
PALACH@ TENAS KANI MARDU GLUX A KEREL VOR ED MAKANUNN EN DREL VREN,,,,,JAMANAKN E ANUN@ POXI ,,,LAV KLINI ASEN < JERTVA >

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter