
Արցախից Դդմաշեն՝ «կուճիր» ուղղաթիռով
Կարինե Մանուկյանն ամուսնու հետ Քաշաթաղից Դդմաշեն է եկել 44-օրյա պատերազմից հետո(2020թ․-ին), 2023-ի սեպտեմբերին նրանց են միացել նաև ընտանիքի մյուս անդամները:
Կարինեն շրջափակման ողջ ընթացքում սպասում էր բանակում ծառայող տղային և Արցախում շրջափակման մեջ գտնվող աղջիկներին:
«Իմ համար դեռ պատերազմը ավարտված չէր, ամբողջ բլոկադայի ժամանակ սթրեսները, ապրումները ավելի վատ էին, քան 44-օրյա պատերազմի ժամանակ: Ես հասկանում էի՝ չէի կարող անչափահաս երեխաների հետ լինել»,- հիշում է Կարինեն:
Կարինեի աղջկան և թոռնուհուն հաջողվել էր դուրս գալ Արցախից ուղղաթիռով՝ վիրավոր զինվորների հետ՝ ծննդաբերական խնդիրներից խուսափելու համար։
Հիմա ընտանիքը միասին է ապագայի համար պլաններ գծում:
Կարինեն, մինչև տեղափոխվելը, նկարչության ուսուցչուհի է եղել, իսկ հիմա Դդմաշենում տղայի հետ պատրաստվում են ջերմոցային բիզնես հիմնել:
Մեկնաբանել