HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեմինար քննարկում՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ

Հուլիսի 11-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ սեմինար քննարկում՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի» և Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի կողմից իրականացվող քաղաքացիական ծառայողների իրազեկման ծրագրի շրջանակներում: 

Ողջունելով հանդիպման մասնակիցներին, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը կարևորեց իրականացվող բարեփոխումների սոցիալական նշանակությունը և ներդրվող համակարգի իրազեկման անհրաժեշտությունը:

ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ ղեկավար Ռոզա Կիապպեն նշեց, որ կուտկային համակարգը Հայաստանին հնարավորություն կտա խուսափել այնպիսի ճգնաժամային իրավիճակներից, ինչպիսիք կարող է առաջանան բյուջետային միջոցների անբավարարության հետևանքով և որոնք ծագել են մի շարք եվրոպական երկրներում:

Կենսաթոշակային համակարգի  իրազեկման կենտրոն հիմադրամի տնօրեն Արտակ Ղազարյանի խոսքերով, այս համակարգը կարող է խիստ արդյունավետ լինել այն մարդկանց համար, ովքեր ունենալով անհրաժեշտ ֆինանսական գիտելիքներ ի վիճակ կլինեն ճիշտ կառավարել իրենց կուտակած ֆինանսական միջոցները:

Հանդիպման վերջում կազմակերպիչները պատասխանեցին նախարարության աշխատակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին կուտակային համակարգում ներդրված ապահովության երաշխիքներին, պետական վերահսկողության մեթոդներին, կենսաթոշակի ստացման եղանակներին, կուտակված միջոցները ավելացնելու հնարավորություններին և այլն:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter