HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զախարովան կարծում է, որ ԵԽԽՎ-ն քաղաքականացված կառույց է

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գործունեությունը քաղաքականացված է, «այն աչքի է ընկնում երկակի ստանդարտներով և ամբարտավանությամբ»:

«Մենք կարծում ենք, որ այն ամենը, ինչով հիմա զբաղվում է ԵԽԽՎ-ն, բացարձակապես քաղաքականացված է։ Ցավոք, ոչ միայն այդ կազմակերպությունում, այլև հարակից շատ կազմակերպություններում։ Ադրբեջանն իր հերթին ամեն ինչ ասել է։ Ես դա չեմ մեջբերի։ Կարծում եմ՝ նրանք փաստաբանի կարիք չունեն։ Մենք բոլորս ունենք համարժեք գնահատականի կարիք այն մասին, թե ինչ է կատարվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Երկակի ստանդարտներ, ամբարտավանություն»,- TACC-ի փոխանցմամբ հայտարարել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ԵԽԽՎ-ում «անհանդուրժողականություն կա տարբեր դավանանքների նկատմամբ ու, մասնավորապես, իսլամի»:

«ԵԽԽՎ-ում իսլամաֆոբիան աննախադեպ չափերի է հասել»,- կարծում է նա։

Հունվարի վերջին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում էր կայացվել չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները: Այս միջոցը հիմնավորվել է նրանով, որ Ադրբեջանը կազմակերպության ներկայացուցիչներին չի հրավիրել այդ երկրում արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության: Բացի այդ, ԵԽԽՎ-ն Բաքվին մեղադրել էր ընդդիմությանը հետապնդելու և արցախահայության իրավունքները խախտելու մեջ։

Դեռ որոշման ընդունումից առաջ ադրբեջանական պատվիրակությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ԵԽԽՎ-ին մեղադրել էր երկակի ստանդարտներ կիրառելու և «Ադրբեջանում ընթացիկ ընտրական գործընթացին անհիմն միջամտելու» փորձի մեջ: Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարել էր, որ «դադարեցնում է իր փոխգործակցությունը և ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը»:

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այդ երկիրը կարող է դիտարկել Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը, եթե մեկ տարվա ընթացքում ԵԽԽՎ-ում չվերականգնվեն ադրբեջանական պատվիրակության իրավունքները։

Լուսանկարը՝ Vincent Kessler / Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter