
Ռուսաստանի վարչապետը բանակցություններ է վարել Ալիևի հետ
Բաքվում կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այն տևել է մոտ 3 ժամ։
Ըստ ռուսական կողմի՝ հանդիպմանը Միշուստինն ու Ալիևը մանրամասն քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը: Նախօրեին Միշուստինը բանակցություններ էր վարել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ: Դրանց արդյունքում ստորագրվել էին որոշ համատեղ փաստաթղթեր։
Հանդիպման սկզբում Ռուսաստանի վարչապետը հայտարարել է, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները որակական նոր մակարդակի են հասել։
«Մենք պահպանել ենք այն ամենը, ինչը տասնամյակներ շարունակ միավորել է մեր ժողովուրդներին: Անկախ այն հասարակական-քաղաքական ձևավորումից, որտեղ մենք փոխգործակցել ենք, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերը մշտապես հանդիսացել են միջպետական հարաբերությունների հիմքը: Իսկ այսօր, երբ միջպետական հարաբերությունները որակական նոր մակարդակի են հասել և՛ ձևով, և՛ բովանդակությամբ, բնականաբար, դա նաև մեր երկրների հանրության կողմից է աջակցվում»,- իր հերթին հայտարարել է Ալիևը։
Թե արդյոք այս հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, Մոսկվան ու Բաքուն չեն հայտնել։
Լուսանկարը՝ РИА Новости / Дмитрий Астахов
Մեկնաբանել