HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակում ենք բացահայտել հայ տաղանդներին. ցուցահանդես` ՆԱՄ-ում

Հուլիսի  10-ին ՆԱՄ ցուցասրահում «Հայ տաղանդներ» ծրագրի շրջանակներում կայացավ  ցուցահանդեսի բացում: 

Ցուցահանդեսի մասնակիցներ 11-ամյա Ինգա Հովակիմյանը, 5-ամյա Կատրին  Օսեյանն ու Էդուարդ Բաբայանն  իրենց աշխատանքներով ՆԱՄ ցուցասրահում երեւակայության տոն էին հայտարարել:

Ինգան ներկայացրել է արեւելյան թեմատիկայով  արված աշխատանքներ. արեւելքի գույները, տրամադրություններն ու կերպարները Ինգային գրավում են, նա էլ նկարում է իր զգացածը, արեւելքի իր պատկերացումները:

Էդուարդ Բաբայանը  նկարում է  վիշապներ, հեքիաթային, վառ ու գունեղ կերպարներ. «Ես շատ եմ սիրում օձ, հիմա էլ նկարում եմ վիշապներ»: 

Իսկ ահա հնգամյա Կատրինն իր ներկայացրած աշխատանքներում  ձուկ է նկարել: «Ես ձուկի ամսին եմ ծնվել, դրա համար էլ ձուկ եմ նկարել»,- բացատրում է նա:   

Չնայած իր տարիքին՝ Կատրինն արդեն հասցրել է նույնիսկ մեկ անհատական ցուցահանդես ունենալ:  

Երեխաները շատ ոգեւորված էին ցուցահանդեսով, նրանց խոսքերով սրանից հետո ավելի շատ են նկարելու:

«Շնորհակալություն մեզ ձեր հեքիաթային աշխարհ տանելու եւ ձեր գույներով մեր պատերը ողողելու համար»,-ցուցահանդեսի  բացման արարողության ժամանակ ասաց ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարթունյանը:

Ցուցահանդեսի նախաձեռնող Լիաննա Ամիրխանյանի խոսքերով էլ՝ ցուցահանդեսի նպատակը  տաղանդավոր հայ երեխաներին ու երիտասարդներին հնարավորություն տալն է, նրանց աջացկելը, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին նույն ծրագրի շրջանակներում կայացավ մեկ այլ ցուցահանդես արդեն երիտասարդ նկարիչների մասնակցությամբ:

Նշենք, որ նույն ծրագրի շրջանակներում  նախատեսվում է նաեւ համերգ:

Ցուցահանդեսը կարող եք դիտել մինչեւ հուլիսի 12-ը:

Մարիամ Մուղդուսյան

Նարեկացի արվեստի միություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter