HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Կարապետյանը՝ ՔՊ ցուցակով պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը պատգամավորական մանդատ է ստացել։

Գրանցումը տեղի է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մարտի 7-ի նիստում։

Նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

Հիշեցնենք, որ Գեւորգ Պապոյանը հրաժարական էր ներկայացրել Էկոնոմիկայի նախարար նշանակվելու համար։ Նախարարի պաշտոնը թափուր էր մնացել Վահանք Քերոբյանի հրաժարականից հետո, որին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Նա տնային կալանքի մեջ է։

Լուսանկարը՝ Դավիթ Կարապետյանի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter