HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական նախաձեռնությունը՝ Աբովյանի իրադարձությունների մասին

Ինչպես լրատվամիջոցներից տեղեկացանք, Աբովյան քաղաքում 259, միջքաղաքային 1, 2, 3 և միջմարզային ևս 5 երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել:  Նրանք բողոքում են նույն երթուղում հայտնված «ՊԱԶ» մակնիշի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից ֆինանսավորվող  «բարեգործական» երթուղային տրանսպորտային միջոցի դեմ, որը միտումնավոր խոչընդոտում է իրենց աշխատանքը: Վարորդների խոսքերով՝ ստեղծված իրավիճակում իրենք պարզապես մատնված են հարկադիր անգործության:

Սրան զուգահեռ  բարեգործական երթուղու ավտոբուսները կասկածելի տեխնիկական վիճակում են:

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը, նպատակ ունենալով հաստատել օրինականությունը հասարակական տրանսպորտի ոլորտում, ինչպես նաեւ պաշտպանել տրանսպորտից օգտվող եւ այն սպասարկող մարդկանց իրավունքները,  ստեղծված իրավիճակում պահանջում է պարզաբանել.

-արդյոք օրինակա՞ն է նման բարեգործական գծի հայտնվելը

- արդյոք այդ պայմաններում ապահովվո՞ւմ է ազատ, արդար մրցակցության սկզբունքը  

-ի՞նչ է ստանում պետական բյուջեն այս բարեգործությունից

-չկա՞ արդյոք վտանգ, որ այս բարեգործական երթուղու պատճառով  դուրս կմղվեն մրցակիցները, եւ կհաստատվի մենաշնորհ,  որից հետո գիծը սպասարկող երթուղին կսկսի իր հայեցողությամբ որոշել ծառայության որակն ու սահմանել ոլորտը սպասարկման  իր կարգուկանոնը:

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (4)

Arzo
ի՞նչ է ստանում պետական բյուջեն այս բարեգործությունից... ??? Այ ... «Արժանապատիվ տրանսպորտ» ... ՔԵԶ ԻՆՉ !?
Արմեն
Ես կասեմ,որ չկա բարեգործություն ուղակի ԴԵՄՊԻՆԳ
KAREN
GAGON GTSER@ XLUMA PALACHIC
Alen
Ay henc es choperin chnkatelov darcnum enq geran u heto asum te es vonc exav u erb exav?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter