
«ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ն մաքսատուրքից ազատման 1.1 մլրդ դրամի արտոնություն է ստացել
Կառավարությունը բավարարել է «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:
Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ֆլեքսոգրաֆիկ տպագրությամբ, փաթեթավորման ոլորտում օգտագործվող բազմաշերտ թաղանթների արտադրությամբ, սննդային տոպրակների արտադրության համար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2.3 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և 17.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայում առկա է 91 աշխատատեղ՝ 190 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 112-ի՝ 190 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 17.4 մլրդ դրամ:
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ։
Մեկնաբանել