
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
Փոխվարչապետի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իրանական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել