HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:

Մենք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ենք նշում այս տոնը, ինչը վկայությունն է մեր հանրության, ընտանիքի ու անձնական կյանքում ձեր անգերագնահատելի տեղի ու դերի։

Կանանց միջազգային օրը պատեհ առիթ է, որպեսզի մենք, որպես որդիներ, ամուսիններ և հայրեր, վերահաստատենք հավասար իրավունքների ու հնարավորությունների միջավայր կերտելու մեր կամքը։

Մենք դեռ շատ անելիքներ ունենք այս նպատակին հասնելու համար և այդ ճանապարհին հաջողելու գրավականը ձեր անփոխարինելի ուժ ու ոգևորություն տվող աջակցությունն է։

Սրտանց ցանկանում ու մաղթում եմ ձեզ, որպեսզի առավելագույնս ակտիվ լինեք մեր երկրի հանրային, պետական, մշակութային ու տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում։ Դրսևորեք ձեր տաղանդն ու ունակությունները մեր առօրյան, հասարակական կյանքը դարձնելով ավելի գունեղ, հանդուրժող ու մոտիվացնող։

Սիրելի կանայք, այս գարնանային տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ և մաղթում ձեզ անձնական երջանկություն, ընտանեկան ջերմություն, անսպառ սեր ու շարունակական հաջողություններ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter