
Հաքան Ֆիդանն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, որը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Թուրքական TRT հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ի թիվս այլ հարցերի կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը վճռորոշ նշանակություն կունենա Կովկասի բարգավաճման համար։
Ըստ տարածված հաղորդագրության՝ Ֆիդանն ու Սալիվանը մտքեր են փոխանակել նաև ռուս-ուկրաինական պատերազմի և Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ:
Կոլաժը՝ Rudaw.net-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել