
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է Մոսկվայում առաջիկա երկու օրը ահաբեկչությունների հնարավոր սպառնալիքների մասին
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է հրապարակել առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայի տարածքում հնարավոր ահաբեկչությունների մասին: Հայտարարությունը հրապարակվել է դեսպանության պաշտոնական կայքում։
«Դեսպանատունը ստանում է հաղորդագրություններ այն մասին, որ ծայրահեղականները մոտ ժամանակներս ծրագրում են հարձակվել Մոսկվայում մարդկային մեծ կուտակումների ուղղությամբ, ներառյալ համերգների ժամանակ: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել մեծ բազմությունից»,- ասված է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ, հնարավոր վտանգի մասին, հղում անելով ամերիկյան դեսպանությանը, հայտնեցին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն և ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական բյուրոն։ Բացի այդ, ինչպես ուշադրություն է դարձրել «Коммерсант»-ը, Պետքարտուղարությունը դեպի Ռուսաստան ճանապարհորդությունների վտանգի մակարդակը բարձրացրել է առավելագույնի։
Ռուսաստանի իշխանություններն ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունը դեռ չեն մեկնաբանել:
Լուսանկարը՝ Pavel Golovkin/AP Photo
Մեկնաբանել