HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս թռչնաֆաբրիկան մոլորեցրել է գնորդներին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «ԷՍՈ» բառի օգտագործմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ «Արաքս Թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ։ Ընդ որում, ընկերության նկատմամբ արդեն մի քանի անգամ պատասխանատվության միջոցներ են կիրառվել անբարեխիղճ մրցակցության համար

«Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Էկո» բառի նման «ԷՍՈ» բառի օգտագործմամբ ընկերության կողմից արտադրված հավկիթների իրացումն այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք։

Հիշեցնենք, որ ընկերության նկատմամբ արդեն իսկ կիրառվել են պատասխանատվության միջոցներ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար: Մասնավորապես՝ Հանձնաժողովն ընկերության կողմից «ECO», «eco», «eoos», «ԷԿՈՍ» և «ԷԿՈս» բառերի օգտագործմամբ հավկիթների իրացումն այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն։

Որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter