HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունը ԼՂՀ նախագահի ընտրության վերաբերյալ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած ժողովրդավարական արժեքներին և սահմանած նպատակներին, այդ թվում` հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը, մեծապես կարևորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք  նախագահիի ընտրության դերը: 

Ազատ և թափանցիկ ընտրությունները ժողովրդական իշխանության իրականացման հիմնական միջոցը լինելուց բացի, ապահովում են պետության առաջընթաց զարգացումը և նրանում ժողովրդավարական արժեքների հաստատումն ու պահպանումը: 

Ազատ և արդար ընտրությունների կազմակերպումը առավել բախտորոշ է հատկապես միջազգային ճանաչման ձգտող Արցախի համար, որը նաև դրանով միջազգային հանրությանը պետք է ցույց տա ոչ միայն իր ցանկությունը, այլև իր ներուժն ու համամարդկային արժեհամակարգին ինտեգրվելուն և ժամանակակից ազգերի ընտանիքում արժանապատիվ տեղ զբաղեցնելուն ուղղված իր ջանքերը: 

Գաղտնիք չէ, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս իշխանություններին հաջողվել է հասնել նրան, որ բազմաթիվ արատավոր երևույթներ, որոնք տարիներ շարունակ գոյություն ունեն հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, Արցախում բացակայում են, դրանով իսկ ապահովելով նրա ուրույն տեղը տարածաշրջանում: 

Ակնհայտ է, որ դեռևս միջազգայնորեն չճանաչված պետությանը հաջողվել է անել այն, ինչին հետխորհրդային մի շարք պետություններ դեռ ձգտում են: Միաժամանակ պետք է փաստել, որ առկա խնդիրների օրակարգը դեռ սպառված չէ և շատ անելիքներ կան: Մենք լիահույս ենք, որ ԼՂՀ նախագահը՝ սահմանադրորերն լինելով ազատ և արդար ընտրությունների երաշխավորը, կգործադրի անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար, ինչն էլ կարևորագույն ներդրում կլինի ԼՂՀ միջազգային ճանաչման գործում՝ բարձրացնելով ԼՂՀ միջազգային վարկանիշը: 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, բացառելով որևէ միջամտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերին, վստահ է, որ Արցախի հերոսական ժողովրդին և նախագահին կհաջողվի հաղթահարել այս բախտորոշ մարտահրավերը և հաղթանակած դուրս գալ այս գործընթացից: 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն 

11 հուլիսի 2012թ.,

ք. Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter