HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի 1-ից մինչ այսօր ԱՐՄԵԴ համակարգին միացել է 651 դեղատուն, որից 397-ը՝ մարզային

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը հայտնում է, որ մարտի 1-ից մինչ այսօր էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին միացել է 651 դեղատուն (մասնաճյուղերը չհաշված), որից 397-ը՝ մարզային: Ներկայումս  համակարգին ընդհանուր առմամբ միացած է  705 դեղատուն (մասնաճյուղերով՝ 1200): Սա կազմում է հանրապետությունում գործող դեղատնային ցանցի շուրջ  75 տոկոսը:

ԱՐՄԵԴ համակարգն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը շարունակում է ստանալ հայտեր մնացած դեղատներից և ապահովում է վերջիններիս միացումը համակարգին:  Ընկերությունը մշտապես կապ է պահպանում դեղատների հետ, այդ թվում՝ մարզային դեղատների հետ, հրատապ արձագանքում նրանց խնդիրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter