Հայաստանի ամերիկյան համալսարանը ստացել է 10 տարով հավատարմագրման վերահաստատում
Մարտի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ստացել է հավատարմագրման վերահաստատում 10 տարով։ Այս մասին հայտնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հաղորդակցության բաժինը։
«10 տարվա հավատարմագրումն առավելագույն ժամկետն է, որը տրվում է ԲՈՒՀ-երին: ՀԱՀ-ը միակ ԲՈՒՀ-ն է տարածաշրջանում, որը hավատարմագրված է ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից` 1001 Marina Village Parkway, Suite 500, Alameda, CA 94501, 510.748.9001:
Հավատարմագրումը համալսարանը ստացել է 2006 թվականին, որը վերահաստատվել է 2015 թվականին՝ 9 տարով: Վերոնշյալ ընկերությունը հանդիսանում է ԱՄՆ-ում գործող միջազգային հավատարմագրում շնորհող վեց ընկերություններից մեկը, որը հավատարմագրում է շնորհել Կալիֆորնիայի համակարգի համալսարաններին (այդ թվում՝ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան (UCLA), Բերկլիի Կալիֆորնիայի համալսարան, Հարավային Կալիֆորնիայի համալսարան և այն), ինչպես նաև ԱՄՆ արևմտյան ափի մի շարք այլ համալսարանների, ինչպիսին է Սթենֆորդի համալսարանը (հավատարմագրված համալսարանների ամբողջական ցանկը կարելի է գտնել այստեղ): Հավատարմագրման և դրա վերահաստատման համար հաշվի են առնվում շուրջ 20 չափորոշիչներ, այդ թվում՝ կրթական ծրագրերը, ֆինանսական կայունությունը, տարածքները, շենքային պայմաններն ու հագեցվածությունը»,-նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել