HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Հովհաննես Թամամյանն առաջիկայում կարող է ազատ արձակվել

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով չորս տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանն առաջիկայում կարող է ազատ արձակվել:

Ենթադրվում է, որ նա ազատ կարձակվի Սերժ Սարգսյանի կողմից ներման արժանանալու միջոցով: Այս հեռանկարի վերաբերյալ թերթի թղթակցի հարցին Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը պատասխանել է, որ ինքը լիազորված չէ ներման խնդրագրի վերաբերյալ հարցերին պատասխանել:

Թերթի տեղեկություններով, Թամամյանի ներման խնդրագիրն արդեն մեկ շաբաթից ավելի է` նախագահական նստավայրում է, և սպասվում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը կստորագրի համապատասխան հրամանագիրը, և նա ազատ կարձակվի: Սակայն այդ մասին հանրությունը չի տեղեկանա, քանի որ ներման հրամանագրերը չեն հրապարակվում:

Մեկնաբանություններ (1)

GALUST
Вор должен сидеть в тюрьме

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter