HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեյցարիան մեկնարկում է Հայաստանում անտառների վերականգնման 10-ամյա ծրագիր 10 մլն շվեյցարական ֆրանկով

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) հետ համատեղ մեկնարկել է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագիծը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը։

«SDC-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) կողմից կազմակերպված FORACCA-ի մեկնարկի միջոցառմանը մասնակցում էր ոլորտի ներկայացուցչական մեծ խումբ: Բացման խոսքով նրանց ողջունեցին Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի համագործակցության ծրագրի պատասխանատու Վերներ Թութը, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանի հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը, ՀԱԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը և WSL-ի հետազոտությունների համակարգող Մարկո Պյուցը։

Բացման խոսքին հաջորդեց աշխատաժողովը, որին ակտիվ մասնակցում էին շահագրգիռ կողմերը համապատասխան պետական մարմիններից, ակադեմիական հաստատություններից, ինչպես նաև շահագրգիռ մասնագիտացված հասարակական կազմակերպություններից: Իր բացման խոսքում Վերներ Թութը նշեց մի շարք տագնապալի գիտական փաստեր և եզրակացրեց. «Այս ֆոնի վրա ակնհայտորեն լայնածավալ գործողությունների անհրաժեշտություն կա և պետք է շտապ միջոցներ ձեռնարկել: Անհետաձգելի գործողությունների այս պահանջը հստակորեն արտացոլված է նաև Հայաստանի կառավարության առաջնահերթություններում»:

Ծրագրի բյուջեն կազմում է 10 մլն CHF (մոտ 11,5 մլն ԱՄՆ դոլար) 2023-2033 թվականների համար, եթե SDC-ի ֆինանսական իրողությունը թույլ տա ժամանակի ընթացքում:

FORACCA-ի երեք հիմնական նպատակներն են զարգացնել կլիմայի փոփոխության հետ կապված Հայաստանի մարտահրավերների գիտական ըմբռնումը և զարգացնել կարողություններ՝ դրանք լուծելու համար: Ավելին, այն խթանում է կլիմայական խելացի գործելակերպը անտառամերձ համայնքներում: Արդյունքում, ծրագիրը թույլ կտա փաստերի վրա հիմնված քաղաքականություն մշակել կլիմայի հարմարվողականության և անտառների արդյունավետ կառավարման համար:

Ծրագիրն ակնհայտորեն չի սահմանափակվում միայն ծառ տնկելով: Այն փորձարկում է անտառային լանդշաֆտների վերականգնման նոր մեթոդներ և գնահատում է անտառների արժեքն ու դերը տնտեսական առումով և կլիմայի պաշտպանության քաղաքականության համար: Ավելի լավ կառավարման գործելակերպի և քաղաքականության համար այն բարելավում է անտառների մոնիտորինգը:

FORACCA-ն կհասնի նշված բարեփոխումներին օգտագործելով Շվեյցարիայից առաջադեմ գիտական գիտելիքներ՝ հիմնվելով անտառների, լանդշաֆտների և կլիմայի հետազոտությունների ոչ պակաս, քան հարյուր տարվա հավաքական փորձի վրա:

Ծրագիրը հետևողականորեն կիրառում է տեղական մոտեցում. այն սերտորեն համագործակցելու է Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների և համայնքների, ինչպես նաև համապատասխան պետական մարմինների հետ, ինչպիսիք են Շրջակա միջավայրի նախարարությունը և Հայհիդրոմետծառայությունը:

Վերջապես, FORACCA-ն ձգտում է սերտ համակարգում և անմիջական համագործակցություն հաստատել այլ միջազգային գործընկերների և ծրագրերի հետ, ինչպիսին է Համաշխարհային բանկի ResiLand նախագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter