
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վարորդներն աշխատանքից ազատվել են նաև մարտի 8-ին կանանցից գումար գանձելու համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում 21 վարորդ ազատվել է աշխատանքից։
«Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։
Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, կանանցից գումար գանձելը»,- ասված է գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել