HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 12-ին Վիեննայում մասնակցել է Եվրոպական Միության Հիմնարար իրավունքների գործակալության կողմից կազմակերպված Հիմնարար իրավունքների ֆորումին (Fundamental Rights Forum): Այս մասին հաղորդում են ՄԻՊ գրասենյակից։

Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել մի շարք պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքներին, խտրականության կանխարգելման, թվայնացման և անվտանգության, սոցիալական համերաշխության ապահովմանն առնչվող հարցերին:

Ֆորումին տեսաուղերձով բացման խոսքով է հանդես եկել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ Բանախոսների թվում եղել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, ԵԽ մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Միշել Օ՛Ֆլայերթին (պաշտոնավարման մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից), միջազգային կառույցների, գիտական և կրթական ոլորտի ներկայացուցիչներ։ 

Եվրոպական Միության Հիմնարար իրավունքների գործակալությունն անկախ մարմին է, որը ստեղծվել է ԵՄ-ում հիմնարար իրավունքները խթանելու և պաշտպանելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter