HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Հայաստանում շուտով բոլոր պատգամավորները աղքատանալու են. Լյովա Խաչատրյան

Թերթի տեղեկությունների համաձայն, ապարանցի Լյովա Խաչատրյանը, որը մշտապես ջանում է իր քաղաքական «կնքահոր»' Աղվան Հովսեփյանի հետքերով գնալ, այդպես էլ ձեռ չի քաշում իր նոր մշակութային նախաձեռնությունից: Թերթը հիշեցնում է, որ խոսքը Ջավախքում անցկացվող «Համերաշխության պար» ծրագրի մասին է, որի հետ կապված նա փորձում է նախ հստակեցնել ծրագրի ֆինանսական մասի հետ կապված խնդիրները:

Ըստ լուրերի` օրերս Վրաստանի «Շեռատոն» հյուրանոցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լյովա Խաչատրյանը իր փայլուն մտահղացման համար փորձել է լսել մեկ այլ ջավախքցի օրենսդիր Վարդան Այվազյանի կարծիրը, որն էլ էս գլխից ասել է, որ ինքը ոչ հնարավորություն ունի, ոչ էլ հավես նման բաների հետևից ընկնելու համար:

Այվազյանը նաև նկատել է, որ մեկը լինի իր հալը հարցնի: Իսկ նրա տրտունջներին ի պատասախան Խաչատրյանը փորձել է ապավինել իր սուր հումորին' ասելով, «էսօր մենակ անխելքները փող ունեն, իսկ մեր նման խելոքները այ տենց անփող էլ կմնան»:

Այնուհետև Խաչատրյանը, որպես իր խոսքի վերջաբան, կարծիք է հնչեցրել, որ Հայաստանում շուտով բոլոր պատգամավորները աղքատանալու են, քանի որ 2013թ. ընտրություններին «սաղին» մաղով անցկացնելու են:

Իսկ Այվազյանի հայտնած դիրքորոշմանը «ինադու» Խաչատրյանը իրեն չի կորցրել' հավելելով, որ եթե իրեն պետք լինի' շատերին կբերի իր դաշտ, քանի որ էդքան հարգանք ու պատիվ ունի' ի տարբերություն ուրիշների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter