
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Երկուստեք բարձր են գնահատվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել