«Ժողովուրդ». ո՞վ է պատասխանատու ապօրինի վճիռների համար
Վերջին շրջանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկը մեկի հետևից բավարարում է ՀՀ դեմ ներկայացված հայցադիմումները: Ընդ որում, ԵԴ-ն բավարարում է ՀՀ-ի դեմ ներկայացված բողոքների մեծամասնությունը, որովհետև այստեղ քրեական գործերը հարուցվում և դատավճիռներ են կայացվում ներքին ու միջազգային օրենսդրության կոպտագույն խախտումներով: Արդյունքում' ԵԴ-ն ՀՀ-ին պարտադրում է տուժողներին փոխհատուցում վճարել: Բայց իրավապահների ու դատավորների ապօրինությունների համար փոխհատուցում տրվում է հարկատուներիս գրպանից' ՀՀ պետական բյուջեից:
Այս իրավիճակի համար մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Թերթի հարցին, թե ինչու չեն պատժվում այն դատավորները, որոնց կայացրած վճիռների արդյունքում պետական բյուջեից տասնյակ հազարավրր եվրոյի տուգանք է վճարվում, ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը պատասխանել է, թե ԱՆ-ն Եվրադատարանի կայացրած վճիռների մեջ Հայաստանի դատավորների մեղքը չի տեսնում. «Մինչև Եվրադատարանն այդ հարցը լուծում է, օրենքը համապատասխան փոփոխություն է կրում, և միանշանակ չի կարելի ասել, որ եթե ԵԴ-ն վճիռ է կայացրել, ուրեմն մեղավրրը դատավորն է»:
Ստացվրւմ է, որ պետության համար փաստացի վնասատու պաշտոնյաները ՀՀ կառավարության համար միշտ անմեղ են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել