HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը հանել է Яндекс-ի համահիմնադիր Արկադի Վոլոժի և Սերգեյ Մնդոյանցի նկատմամբ պատժամիջոցները

Яндекс-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը հեռացվել է ԵՄ պատժամիջոցների ցանկից։ Համապատասխան փոփոխությունները հրապարակվել են Եվրամիության պաշտոնական տեղեկագրում։

Վոլոժից զատ պատժամիջոցների ցանկից հեռացվել են նաև Система ընկերության նախկին փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցը և Սլովակիայի քաղաքացի Յոզեֆ Համբալեքը, որը գլխավորում է Ռուսաստանում հիմնադրված «Գիշերային գայլեր» մոտոակումբի եվրոպական բաժանմունքը։ 

Բացի այդ, Եվրամիությունը պատժամիջոցների ցանկից հեռացրել է ֆիզիկական մի շարք անձանց, ինչի պատճառը նրանց մահվան հանգամանքն է։ Այդ անձանց թվում են «Վագներ» մասնավոր զինվորական կազմակերպության հրամանատար Դմիտրի Ուտկինը, որը 2023 թվականի օգոստոսին զոհվել էր Եվգենի Պրիգոժինի հետ միասին, Պետդումայի պատգամավորներ Նիկոլայ Բորցովը և Դմիտրի Զուբարյովը, ինչպես նաև ՌԴ պաշտպանության փոխնախարար Գենադի Ժիդկոն։ 

Արկադի Վոլոժը եվրոպական պատժամիջոցների տակ էր հայտնվել 2022 թվականի հունիսին։ Պատճառն Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումն էր։ Դրանից հետո Վոլոժը լքել էր Яндекс-ում իր ղեկավար պաշտոնը։ Նա դեմ էր արտահայտվում ռուսական գործողություններին՝ դրանք անվանելով «բարբարոսական»։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ նա ԵՄ-ին խնդրել էր իր վրայից հանել պատժամիջոցները։

Սերգեյ Մնդոյանցն էլ հայ հայտնի ճարտարապետ Աշոտ Մնդոյանցի որդին է։ 

Լուսանկարը՝ The Moscow Times-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter