HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մակրոնը, Շոլցը և Տուսկը կքննարկեն Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուրբաթ օրը՝ մարտի 15-ին, Բեռլինում բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։

«Ուրբաթ օրը՝ մարտի 15-ին. Գերմանիայի կանցլերը «Վեյմարյան եռանկյունու» ձևաչափով կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ»,- ասել է գերմանացի պաշտոնյան։ 

Ընդ որում, նա հավելել է, որ բանակցությունների կենտրոնական թեման կլինի Ուկրաինային հետագա աջակցությունը: Բացի այդ, Գերմանիայի կառավարության ներկայացուցչի խոսքով, նախատեսված է Շոլցի ու Մակրոնի երկկողմ հանդիպումը:

Այս հանդիպման մասին ավելի վաղ գրել էր Politicо-ն։ Պարբերականը ևս նշել էր, որ հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինան։ 

Կոլաժը՝ tagesspiegel.de-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter