
Ադրբեջանը առավել, քան երբևէ մոտ է Հայաստանի հետ խաղաղությանը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Բաքուն այժմ ավելի մոտ է Երևանի հետ խաղաղությանը:
«Հիմա մենք մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Բաքվի XI գլոբալ համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները, քանի որ, ըստ նրա, ժամանակն է վերջ դնել տարածաշրջանում անկայունությանը:
Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնի կազմակերպած Բաքվի Գլոբալ համաժողովն անցկացվում է 2013 թվականից: Այս հարթակի նախաձեռնողներից մեկը Մադրիդյան ակումբն էր, որը միավորում է 56 երկրների ավելի քան 80 նախկին նախագահների և նախկին վարչապետների: 11-րդ համաժողովին մասնակցում է 68 երկրի ավելի քան 400 ներկայացուցիչ։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել