HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել է Web3 հայեցակարգը

Վճարովի բովանդակություն

Օրերս Պարոնյան 16/2 հասցեում տրվել է Fastex-ի կողմից կազմակերպվող Web3 ոլորտի հանդիպումների շարքի մեկնարկը: Հայաստանի բլոկչեյն դեսպանություն հանդիսացող ftNFT ֆիջիթալ տարածքում թեմայի շուրջ ելույթով են հանդես եկել էկոհամակարգի մի շարք ներկայացուցիչներ:

Բահամուտ (Bahamut) բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանը ներկաներին պատմել է Web1-ի, Web2-ի, Web3-ի և դրանց առանձնահատկությունների մասին, անդրադարձ է կատարել Բահամուտ բլոկչեյնի համաձայնության մեխանիզմին (PoSA) և ներկայացրել ոլորտի զարգացման միտումները: 

Համագործակցությունների ղեկավար Արմեն Բաղդասարյանը խոսել է Fastex Exchange-ի հնարավորությունների մասին: Նա հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կենտրոնացված փոխանակման հարթակի (CEX) ռազմավարությունը և առանձնահատկությունները, ինչպես նաև հնարավոր ռիսկերն ու խարդախությունները: Ելույթին հաջորդել է մտքերի շահագրգիռ փոխանակությունը՝ հարցուպատասխանի ձևաչափով: 

FastexVerse-ի ղեկավար Վահե Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է մետատիրույթի տեխնոլոգիաների ընթացիկ իրավիճակին և հեռանկարներին: Ի պատասխան հարցին, թե ինչ արժեք կարող են ստեղծել վիրտուալ տիրույթներն ապագայում, Վահե Խաչատրյանը նշել է. «Անկասկած, վիրտուալ տեխնոլոգիաների կիրառումը կտրուկ աճ է արձանագրելու մոտ ապագայում։ Մեր նպատակն է հասարակության լայն շերտերի համար բացահայտել մետատիրույթի նորագույն և արդեն այսօր հասանելի հնարավորությունները ու պատրաստ լինել տեխնոլոգիական այս նոր շարժմանը»:

Հանդիպման շրջանակում ծավալված քննարկման արդյունքում խոսնակները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին, իսկ վերջիններս ձեռք են բերել խորքային գիտելիք Web3-ի մասին և հնարավորություն են ունեցել հաղորդակցվելու ոլորտի փորձագետների և ջատագովների հետ: Յուրաքանչյուր մասնակից նաև արժանացել է նվերի՝ 10FTN-ի տեսքով: 

Web3 հայեցակարգին և դրա հնարավորություններին նվիրված հանդիպումների շարքը շարունակական է լինելու։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter