HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» ՓԲԸ-ի տարածքում

Հուլիսի 11-ին` ժամը 17.12-ին, «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի 38 հասցեում գտնվող «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» ՓԲԸ-ի տարածքում

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.29-ին, մարվել' 17.47-ին:

ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ այրվել է պահեստի տանիքը' 20 քմ մակերեսով և կից պահեստավորված 1 խմ փայտ: Հրդեհի հետևանքով ձեռքերի թեթև այրվածք է ստացել ՓԲԸ-ի տնօրենը' 1950 թ. ծնված Սիմոն Հակոբյանը, որին շտապօգնության բրիգադը տեղում ցուցաբերել է առաջին բուժօգնություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter