HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կա տուժած

Փրկարար ծառայութունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 08։04-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ Ե, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրյա հողաթմբին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter