HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայրամովը կարծում է, որ Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ ներկայում Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է առաջացել»,- Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն «քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ»։ «Մեր տեսակետն այն է, որ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման համար պետք է պահպանվեն միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»,- նշել է նա:

Բայրամովի խոսքով՝ խաղաղության գործընթացում առաջընթացի համար միջազգային հանրությունը «պետք է դրական քայլեր ձեռնարկի, որպեսզի Հայաստանին <...> մղի բաց և ազնիվ երկկողմ բանակցություններ վարել ադրբեջանական կողմի հետ»:

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter