
ՌԴ նախագահի ընտրությունները Երևանում (լուսանկարներ)
Մարտի 15-17-ին ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության օրերն են։ ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները ևս մասնակցում էին քվեարկությանը։
Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ ստեղծվել է հինգ ընտրատեղամաս՝ երկուսը Երևանում` դեսպանատանը և ավիաբազայում, իսկ երեքը՝ Գյումրիում՝ երկուսը ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և մեկը 102-րդ ռազմաբազայում։
ՌԴ դեսպանության շենքի մոտ ամբողջ օրվա ընթացքում ընտրողների մեծ հերթ էր, որը սկզբում հասնում էր մինչև Երևանի քաղաքապետարան, այնուհետև՝ Հաղթանակ կամուրջ և բոլորվում Ձկան խանութի մոտակայքում։
Գործող նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պայքարում է երեք թեկնածու՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը, և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը:
Ըստ նախնական գնահատականների` ՌԴ նախագահի այս ընտրություններին մասնակցությունը խոստանում է լինել ռեկորդային մեծ։ Արդյունքների մասին սկսվելու է հայտարարվել Մոսկվայի ժամանակով 21:00-ին։
Ընտրվելու դեպքում Վլադիմիր Պուտինը կպաշտոնավարի հինգերորդ անգամ։
Մեկնաբանել