HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիան օրինական չի համարում ՌԴ նախագահական ընտրությունները

Բեռլինը մարտի 15-17-ը Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններն օրինական չի համարում, իսկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ընտրություններում հաղթանակի կապակցությամբ չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին։ Մարտի 18-ին նման հայտարարություն է արել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիանե Հոֆմանը։

Ավելի վաղ համանման դիրքորոշում էր արտահայտել նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը։

«Գերմանիայի կանցլերը չի շնորհավորել (Վլադիմիր Պուտինին՝ խմբ.) և, ինչպես գիտեք, Ռուսաստանում հանգստյան օրերին տեղի ունեցած այսպես կոչված «ընտրությունները» մենք համարում ենք ո՛չ ազատ, ո՛չ էլ ազնիվ։ Արդյունքը միանշանակ հայտնի էր նախապես։ 

Մեր գնահատմամբ՝ այս ընտրությունները ժողովրդավարական չէին։ Իրական ընդդիմախոսներին թույլ չէին տալիս, ահաբեկման մթնոլորտ էր տիրում, ձերբակալություններ եղան, Ռուսաստանում կարծիքների ազատություն չկար։ Ռուսաստանն այսօր, ինչպես արդեն հայտարարել է կանցլերը, բռնապետություն է և ավտորիտար կերպով կառավարվում է Վլադիմիր Պուտինի կողմից։ Բացի այդ, մեր տեսանկյունից չափազանց խնդրահարույց և դատապարտելի է Ուկրաինայի այն շրջաններում ընտրությունների անցկացումը, որոնք բռնազավթվել են Ռուսաստանի կողմից։ Մենք դա ոչ մի կերպ չենք ընդունում։ Միայն Ուկրաինան իրավունք ունի ընտրություններ անցկացնել այդ տարածքներում։ Սա է այս, այսպես կոչված, «ընտրությունների» վերաբերյալ մեր գնահատականը, և հենց այդ պատճառով էլ կանցլերը (Օլաֆ Շոլցը՝ խմբ.) չի շնորհավորել (Վլադիմիր Պուտինին՝ խմբ.)»,- հայտարարել է գերմանացի պաշտոնյան։

Ավելի վաղ՝ մարտի 17-ին, Գերմանիայի ԱԳՆ-ն Ռուսաստանում նախագահական ընտրություններն անվանել էր «կեղծ ընտրություններ»: Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս քննադատել էր ուկրաինական բռնազավթված տարածքներում ընտրությունների անցկացումը։

Լուսանկարը՝ Rico Wasikowski/RICOWde

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter