HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 150 դեպք և 5245 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 4 դեպքով 4 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 155 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում.

  • մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 12.84 մլն դրամ տուգանք,
  • բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության և տրանսպորտային (փոխադրման) գործունեության  ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 266 մլն դրամ տուգանք:

Մեկնաբանություններ (1)

Յարութ
"Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ" ․․․․․․"վճարողի մոտ․․․․" այս ի՞նչ հայերեն է։ Գոնե - "Փետրվարին 150 ՀԴՄ կիրառման կանոնների խախտում է արձանագրվել․ ՊԵԿ"

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter