HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը սկսում է «Զրույցներ պետության մասին» շարքը իր TikTok-ում

Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր TikTok-ի էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որում հայտարարում է, որ սկսում է քաղաքացիների հետ զրույցի նոր շարք։

«Զրույցներ պետության մասին» անվանումը կրող շարքում նա խոսելու է պետության, քաղաքացիության, ազատության, խաղաղության և այլ երևույթների մասին։ 

Պայմանականորեն դասակարգելով պետությունները մի քանի շերտի՝ միապետություն, ազնվապետություն և ժողովրդապետություն, Փաշինյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդապետություն է, քանի որ իշխանությունը բխում է ժողովրդից։

«Պիտի արձանագրեմ, որ ժողովրդապետության հիմնարար գործոններից մեկը, առանցքային գործոններից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը քաղաքացին է, և շատ կարևոր է հասկանալ, թե ինչպես է ձևավորվում քաղաքացին, և սա կապ ունի մարդու ազատությունների և պարտականությունների հարաբերությունների հետ»,- ասում է Փաշինյանը։

Փաշինյանը նշում է, որ եթե մարդ ունի միայն ազատություններ և չունի պարտականություններ, հնարավոր է անիշխանությունը։ Իսկ եթե մարդ ունի միայն պարտականություններ և չունի ազատություններ, հնարավոր է ամբողջատիրություն։

Վարչապետը արձանագրեց՝ քաղաքացին ձևավորվում է ազատությունների և պարտականությունների ճիշտ հարաբերակցության մեջ, ձեռքերով ցույց տալով հատվող առանցքներ, որտեղ ուղղահայաց առանցքը ազատություններն են, իսկ հորիզոնականը՝ պարտականությունները։

«Առանցքների հատման կետում ձևավորվում է իրավունքը, որի կրողն է քաղաքացին, և իրավունքը ազատությունների և պարտականությունների ճիշտ հարաբերակցությունն է»,- ասում է Փաշինյանը։

Փաշինյանը նշում է, որ քաղաքացին այն մարդն է, որը համաձայնում է «բալանսավորել իր ազատությունը, այլ բառերով ասած՝ սահմանափակել իր ազատությունները»։ Նրա խոսքով, քաղաքացին համաձայնում է բալանսավորել կամ սահմանափակել իր ազատությունը, որպեսզի չկորցնի այն։

«Եթե բոլորը կիրառեն իրենց ազատությունները, յուրաքանչյուրն ազատ կլինի, չակերտավոր, իր կամքը պարտադրել ուրիշին»,- ասել է Փաշինյանը։ 

Ամբողջական տեսանյութը՝ ստորև։ 

 

@nikol.pashinyan_pm

Զրույցներ պետության մասին-1

♬ оригинальный звук - Nikol Pashinyan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter