HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զախարովան Արևմուտքի քաղաքականության հետևանք է անվանել Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի մասին Փաշինյանի հայտարարությունը

Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ գոտում հայտարարում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի վտանգի մասին։ Տելեգրամյան իր ալիքում նման գրառում է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ահա ինչին են հասցրել Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնից նոր կուրատորները: Խնդրում եմ նկատել՝ տվյալ հայտարարությունը ոչ մի ձևով կապ չունի Ռուսաստանի հետ։ Սա Երևանի ներկայիս իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների հետևանքը»,- գրել է Զախարովան։

Ավելի վաղ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ եթե Երևանը Բաքվի հետ փոխզիջման չգնա սահմանամերձ գյուղերի (խոսքը՝ 4 ոչ անկլավային գյուղերի մասին է) մասով, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսվել: Բնակիչների հետ շփման տեսագրությունը տարածել էր ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Անցած շաբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանել էր, որ Ադրբեջանը պահանջում է որքան հնարավոր է շուտ իր վերահսկողությանը հանձնել Տավուշի մարզի հարակից խորհրդային շրջանի չորս ոչ անկլավային գյուղերը։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter